Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը բոլորիս պետք է սովորեցներ կասկածով մոտենալ յուրաքանչյուր պաշտոնյայի խոսքին, քանի որ մեր աչքի առջև փլուզվեցին տասնամյակների ընթացքում ստեղծված միֆերը։ Էնպես որ, երբ որևէ պաշտոնյա հայտարարում ա, թե գաղափար կա համալսարանական քաղաք կառուցելու, առնվազն ես դա լուրջ չեմ ընդունում, քանի որ մարդիկ անգամ մայր բուհի ռեկտորի ընտրություն չեն կարողանում ապահովել։ Մյուս կողմից, երբ հայտարարվում է բանակի համալրման ողջ համակարգը փոխելու գաղափարի մասին, կրկին, լուրջ չի, մարդիկ անգամ սահմանին նորմալ խրամատ չեմ փորել։ Մի խոսքով՝ այս չհայտարարված նախընտրական քարոզարշավի փուլում, շատ եմ խնդրում, «գաղափար կա», «ցանկություն ունենք» և նմանաբնույթ այլ խոսքերը լուրջ մի ընդունեք»: |