Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.09, EUR 630.68, RUB 7.05, GBP 726.75
+21 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, պատրաստվեք դատվելու». Արտակ Զաքարյան
12:26, 18.04.2021

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա։ Այն ժամանակ նա չընդունեց, ավելի ճիշտ՝ չհավատալով ասեց, որ պատրաստ են և՛ պարգևատրվելու և՛ պատասխանատվության ենթարկվելու։
Երեկ Նիկոլը՝ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի դեմքով, հանրային հեռուստաընկերության եթերից տոտալ մեղադրանքի ենթարկեց բանակի հրամանատարությանն ու գլխավոր շտաբին։ Ընդ որում՝ մեղադրեց ամեն ինչում։
Նույն օրը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կտրուկ ժխտում է փաստերը, ասելով որ պատերազմի ընթացքում Նիկոլը գերագույն գլխավոր հրամանատար չի եղել։
Ըստ Նիկոլի՝ Նիկոլը մեղավոր չի, Նիկոլը երբեք ոչ մի բանում մեղավոր չի եղել, Նիկոլը սուրբ է։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից։ Ահա պոպուլիզմի պտուղները։
Պարոնայք գեներալներ և սպաներ,
պատրաստվեք «դատվելու»։ Արդյունքում ստացվելու է, որ հրահրված պատերազմի և խայտառակ պարտության միակ մեղավորը դուք եք և նախկին բոլոր պաշտոնաթող գեներալներն ու նախարարները։
Մարտական փառավոր ուղի անցած, հայրենիքի պաշտպանությանը նվիրված շատ մարդկանց, արդեն երեք տարի պախարակում ու քննադատում են անվանարկելով հանդերձ։ Հիմա էլ պարզվում է, որ դավաճան են ու սաբոտաժ անողներ, և պետք է կանչվեն պատասխանատվության։ Զավեշտն այն է, որ այդ ամենն ընդամենը մեկ մարդու քմահաճույք է։
Հ.Գ. Հարց կարող է առաջանալ, թե ես ի՞նչ գործ ունեի ԳՇ պետի աշխատասենյակում։ Պատասխանեմ. պարոն Գասպարյանի հրավերով (կարծում եմ Նիկոլի գիտությամբ) քննարկում էինք ստեղծված իրավիճակը և դրանից ելքերը։ Իմ առաջարկը եղել է այն, որ բունկերներում թաքնված Նիկոլն անձամբ հրավիրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաք, պատասխանի բոլորի հարցերին և անհապաղ հրաժարական ներկայացնի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր