ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Առաջիկա 50 տարվա համար պետք է լինենք ռազմականացված երկիր». Կարեն Հովհաննիսյան
13:32, 18.04.2021 | mamul.am
2472 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում ամեն մեկը պետք է իրեն զգա զինվորական ծառայության մեջ։ Ռազմական մասնագիտությունները պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքացու երկրորդ մասնագիտությունը։
Մեր սահմանապահ բնակավայրերի բնակիչներին պետք է զինել և սովորացնել ռազմական գործի հմտությունները։
Սպաների աշխատավարձերը պետք է լինեն ամենաբարձրը (նաև ուսուցիչների)։ Չեմ ասում շատ, այլ ասում եմ ամենաբարձրը։
Մենք առաջիկա 50 տարվա համար պետք է լինենք ռազմականացված երկիր։ Մնացած լոլոները բացահայտ բանակն ու երկիրը վերջնականապես կործանելու գաղփարաներ են, որոնք մատուցուվում են զգայական ֆոնով փաթեթավորված։ Հետպատերազմյան այս հոգեբանական վիճակում յուրաքանչյուր ծնող կուզի, որ ընդհանրապես բանակ չլինի, այդ ծնողների վրա հոգեբանորեն ազդելով, և իբրև թե հասարակական պահանջ ձևավորելով՝ կործանում ենք մեր ապագան, այն էլ տեսանելի ժամկետում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր