ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հոգեխանգարումներով ստահակը ֆռռացնելու է ձեզ». Ալեն Ղևոնդյան
03:04, 19.04.2021 | mamul.am
4091 | 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգեխանգարումներով ստահակը ֆռռացնելու է ձեզ...
Ինքը այս երկրում միտինգների լավագույն մասնագետն է. իր կյանքով է ապացուցել։
Գիտի, որ իր հույսը մարզերն են, ու չի սխալվում,ի դեպ։
Մարզային հանդիպումներն իր համար լակմուսի թուղթ են. լավ է հասկանում ու տարբերում հանդիպմանը բերված ժողովրդին, հանդիպմանը եկած ժողովրդից։
Լավ է հասկանում հանդիպումներին այդքան շատ երեխաների ներգրավելու իմաստը։
Իրականում ռեսուրսների ինվենտարիզացիա է անելու՝ հասկանալու իր հնարավորությունները, ու եթե հասկացավ, որ լավ չի վիճակը, չի գնա արտահերթի։
Մյուս կողմից, նայելով ընդդիմադիրների ճամբարում եղած վիճակը ու տեսնելով, որ նրանք չեն կարողանալու փողոցով իշխանություն վերցնեն, հրաժարականից հետո, եթե այն առհասարակ տա, նորից կառաջադրվի ու կվերընտրվի...
Սա էլ ձեզ որպես իրավիճակային սցենար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր