ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հադրութում զոհված զինծառայողի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը
15:52, 18.04.2021 | mamul.am
7666 | 0

Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ Հադրութում զոհվածն իր քրոջորդին է. «Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու «Արիության» մեդալով ա պարգ7ատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են, տոպրակով տվել ու գնացել ա։ Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի «Արիությա»ն մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ

Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։ Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։

Հասկանո՞ւմ եք, որ էս ձևով տված պարգևն ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան՝ երախտագիտության։ Հասկանո՞ւմ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան՝ ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։

Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։

Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը։

Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ»,- գրել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր