ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ճակատագրի հեգնանքը» կվերանկարահանվի հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ
17:48, 18.04.2021 | mamul.am
15466 | 0

Ռուս ռեժիսոր Մարյուս Վայսբերգը կնկարահանի Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի անգլալեզու տարբերակը, հաղորդում է Central Partnership ընկերության մամուլի ծառայությունը:
«About Fate» անվանումով ֆիլմում կնկարահանվեն հոլիվուդյան դերասաններ Էմմա Ռոբերթսը, Թոմաս Մանը, Գարեթ Հեդլունդն ու Բրիթ Ռոբերթսոնը։ Նկարահանումները նախատեսում են սկսել ամռանը Բոսթոնում։
«Ես շատ ուրախ եմ, որ մեր խորհրդային մշակութային ժառանգությունն այժմ կդառնա ողջ աշխարհի սեփականությունը։ Ես երկար տարիներ աշխատել եմ այդ նախագծի վրա, և ահա, վերջապես, իմ գործընկեր Վլադիմիր Կոշելևի շնորհիվ մեզ հաջողվեց փայլուն սցենար ստեղծել»,-Վայսբերգի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը։
Մարյուս Վայսբերգը ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է, «Թեթև վարքի տեր տատիկը», «Հիտլեր կապուտ», «Սերը մեծ քաղաքում» կատակերգությունների հեղինակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր