ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Միսս տիեզերք 2020» Մոնիկա Գրիգորյանի գեղեցիկ ֆոտոշարքն՝ Արարատի ֆոնին
19:32, 18.04.2021 | mamul.am
8297 | 0

«Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել Խոր Վիրապից:

Արարատ լեռան ֆոնին արված կադրերում հայ գեղեցկուհին ներկայացել է ոտաբոբիկ, մոխրագույն զգեստով և վառ շպարով:

Ֆոտոշարքին կից Մոնիկան նաև գրառում է կատարել, որում ասված է. «Դեռ դպրոցական տարիներից, երբ խոսք էր գնում Հայաստանի մասին, մեր մշակույթի և պատմության մասին, իմ բոլոր մտքերը պտտվում էին մեկ առանցքի շուրջ: Այն էր՝ Հայաստանի մասին հնարավորինս շատ մարդկանց պատմելն ու ներկայացնելը:


Հիմա, երբ ունեմ այդ հնարավրությունը, իմ ամբողջ ռեսուրսը, ուժն ու եռանդը միտված են Հայաստանը մեծ հարթակներում հավուր պատշաճի ներկայացնելուն:
Հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ներկայացված և լսված լինելու կարիք: Աշխարհն սպասում է հենց մեզ, ամենահին և միևնույն ժամանակ ամենանորար ու ստեղծագործ ժողովրդին:

Ես խորապես հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուրս վերցնենք պատասխանատվությունը լինելու արժանի հայ, մեր մասին կշարունակեն իմանալ և խոսել բոլորը...

Դեպի նոր հաղթանակներ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր