ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ո՞վ համարձակներին ու գիտակներին մեկուսացրեց բանակից ու առաջ քաշեց կրավորական կամակատարներին». Վ. Հարությունյան
00:16, 19.04.2021 | mamul.am
3498 | 0

Իրավաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ Սամվել Բաբայանին հարցրեք, թե ինչու՞ չի խոսում այն մասին, թե Լևոն Մնացականյանին ով հանել տվեց ՊԲ հրամանատարի պաշտոնից ու ինչպես այդ պաշտոնը հասավ Կարեն Աբրահամյանին, իսկ կարճ ժամանակ հետո էլ՝ նույն Ջալալ Հարությունյանին:
Կարող եք հարցնել նաև, թե ո՞վ հանել տվեց Մովսես Հակոբյանին ԳՇ պետի պաշտոնից ու նշանակեց Արտակ Դավթյանին, հետո էլ նրան հանել տվեց ու նշանակեց Օնիկ Գասպարյանին:
Այսինքն, ո՞վ ի վերջո խաթարեց մեր բանակի ղեկավարման անմիջականությունն ու անընդհատությունը: Ո՞վ այդպիսով կոտրեց մեր բանակի մեջքը: Ո՞վ գեներալներին դրեց անհաղթահարելի կաղապարների մեջ: Ո՞վ համարձակներին ու գիտակներին մեկուսացրեց բանակից ու առաջ քաշեց կրավորական կամակատարներին:
Ո՞վ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր