ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հերիք է մարդկանց գլուխը մտցնել այն հիմար գաղափարը, որ առանց ռուսի պաշտպանության թուրքերը մեզ կհոշոտեն». Նիկա Բաբայան
10:32, 19.04.2021 | mamul.am
3929 | 0

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսե՛ք, այ անբան ու կիսագրագետ քաղաքական գործիչներ, կուսակցապետեր
Իրար հրմշտելով փորձում եք ռուսական ցարին ապացուցել, որ իրեն ամենանվիրված ճորտը կլինեք, եթե նա ընտրություններում ձեզ հովանավորի։
Հերիք է մարդկանց գլուխը մտցնել այն հիմար ու վտանգավոր գաղափարը, որ առանց ռուսի պաշտպանության թուրքերը մեզ կհոշոտեն:
Հարյուր տարուց ավելի տեղի է ունենում լրիվ հակառակը:
Մի խաբեք ժողովրդին, մի ծախեք Հայրենիքը:
Ձեր ժամանակն անցել է, դուք երկիրը փրկող չեք։
Միայն առողջ իրատես մտածելակերպ ունեցող նոր քաղաքական գործիչներ պետք է մեջտեղ գան ու ազատագրեն Հայաստանը ձեզնից ու ձեր պաշտելի բռնատերերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր