ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գեներալն արդեն ոչ թե բարձունք է, այլ, պարզապես, կոչում». Սենոր Հասրաթյան
13:40, 19.04.2021 | mamul.am
1693 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կար ժամանակ, երբ Հայոց բանակի գեներալն արժեք էր՝ իր բովանդակությամբ և դժվարահասանելի բարձրությամբ: Գեներալ ասելով հայը հասկանում էր պատերազմ, անցած ճանապարհ և, վերջապես, հեղինակություն... Բայց եկավ մեկ այլ ժամանակ, երբ հայի համար գեներալը, իր անցած ճանապարհով, դարձավ ոչ թե առանձնահատուկ, այլ սովորական, իսկ ինչ-որ տեղ նաև հանիրավի քննադատությունների թիրախ...

Այսօր գեներալն արդեն ոչ թե բարձունք է, որին պետք է ձգտի զինվորականի մասնագիտությունն ընտրած ցանկացած ոք, այլ, պարզապես, կոչում, որից շրջահայաց մարդիկ նախընտրում են խուսափել... Դա այդպես է, քանի որ նախկինում գեներալը գնահատվում էր հաղթանակների ու Հայրենիքի առաջ առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, իսկ այսօր՝ պարտությունների և զինվորական գործին անտեղյակ թիվ մեկ պատահականությանը հլու-հնազանդ ծառայելու համար...

Հ. Գ. Գեներալը մարդ է, ով ևս ունի սխալվելու թուլություն: Այդպես եղել է ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում... Սակայն, կարևոր է, որ, գոնե, այդ սխալները լինեն գեներալին վայել՝ առանց ստորաքարշության և ոչ միայն հանուն սեփական անձը փրկելու...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր