ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայոց պատմության մեջ մեծագույն դավաճանը նախաձեռնում է հայկական բանակի ոչնչացումը». Հայկ Մարտիրոսյան
13:04, 19.04.2021 | mamul.am
2314 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց պատմության մեջ մեծագույն դավաճանը նախաձեռնում է հայկական բանակի ոչնչացումը: Նպատակը` իրականացնել թուրքական ևս մի երազանք՝ Հայաստանի մնացած վերջին հատվածը դարձնել անխնդիր կլանելի:

Դրա վկայությունն է դավաճանի արած հայտարարությունը զորակոչի և փաստացի բանակի կազմալուծման մասին: Պատահական չէ, որ այս օրերին անընդհատ խոսվում է «բանակի արդիականացման» մասին, որի մանրամասներն էլ իբրև թե քննարկվում են և որը պետք է տեղի ունենա Ռուսաստանի հովանու ներքո:

Իրականում Մոսկվան ևս մեկ նվիրատվական քայլ է անում Թուրքիային` հիմա էլ բանակը կազմալուծելով և կապիտուլյանտին հովանավորելով անել այն, ինչ նրան, ամենայն հավանականությամբ, նաև ուղղակի պատվիրել են նրա հայրենի իշխանությունները` Անկարայի և Բաքվի վարչակազմերը:

Ամոթի վեց ամիսներից հետո հիմա էլ պայծառ ապագայի մասին զազրախոսություններով թևակոխենք նոր փուլ` ամոթի նոր շրջան, որում լուռ հետևելու ենք թե հիմա էլ ինչպես է քանդվում Հայաստանի միակ հենքն ու հիմքը` առանց այդ էլ դավադրաբար և թիկունքից զարնված հայկական բանակը:

Ծրագիր ունի` պետք է կատարի: Մենք էլ հետևենք: Ոչինչ, որ վաղը Երևանում հայկական զորքերի փոխարեն թուրքական բանակն է լինելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր