ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Յարեն տիրոջն է ցավ տալիս». ժամկետային զինծառայողի ծնող
13:12, 19.04.2021 | mamul.am
2245 | 0

«Մինչև պատերազմի ավարտը՝ մեր երեխեքը հերոսներ էին, քաջեր էին, ասպետներ էին, իսկ պատերազմից հետո նրանք անտեսվել են»,- բողոքում են Կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող Արցախում ծառայող ժամկետայինների հարազատները:

«Էդ զինվորները մենակ իրենց ծնողների համար են հերոս ու ասպետ մնացել: Ինչպես ասում են՝ յարեն տիրոջն է ցավ տալիս»,- ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ իրենց խնդիրը կարող է լուծել միայն վարչապետը, այդ իսկ պատճառով էլ հավաքվել են այստեղ:

Հիշեցնենք՝ Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են առնվազն 6 ամսով կրճատել պատերազմ անցած որդիների ծառայության ժամկետը, որոշների դեպքում էլ, ովքեր ունեն բուժման և հոգեբանական խնդիրներ, ընդհանրապես ավարտել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր