ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զոհված զինծառայողի հայրը». Հասմիկ Մարտիրոսյան
14:32, 19.04.2021 | mamul.am
6118 | 0

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով ՊԲ հերքմանը, գրել է. «Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:

Հերքումը տեսնելուց հետո ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։

Անդրանիկը խնդրեց իր խոսքերն առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․ «Մարտի 6-ին գիշերը՝ ժամը 23։30-ին, Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։

Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողը, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։

Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:

Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար։ Նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր