ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Եթե այդ 62-ն ահաբեկիչ են, թող իրավաբանորեն ներկայացնեն՝ ի՞նչ հիմքով են 8-ին հետ վերադարձրել». գերիների հարցով քննարկում՝ ԱԺ-ում
14:20, 19.04.2021 | mamul.am
1841 | 0

Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ գնդապետ, ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանին հարց ուղղվեց գերեվարված շիրակցի 62 զինծառայողների մասին: «Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսակետից ասում է՝ գերի չկա, կան ահաբեկիչներ... Ինձ մոտ առաջանում է հարց՝ եթե այդ 62-ը ահաբեկիչ են, ապա թող իրավաբանորեն ներկայացնեն՝ ի՞նչ հիմքով են 8-ին հետ վերադարձրել, թող հիմքերը հիմնավորեն միջազգային կազմակերպություններին, որոնք նույնպես պետք է զբաղվեն այդ հարցով: Դա նրանց պարտականությունն է և բացատրեն, թե 8 «ահաբեկչին» ինչո՞ւ են ուղարկել Հայաստան»,- ասաց բանախոսը:

Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկում ԱԺ–ում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր