ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Մարսի վրա առաջին անգամ ուղղաթիռ է վեր բարձրացել
00:24, 20.04.2021 | mamul.am
92596 | 0

Ingenuity անօդաչու թռչող սարքն իրականացրել է առաջին փորձնական թռիչքը Մարսի վրա՝ դառնալով առաջին սարքը, որ թռիչք է կատարել այլ մոլորակում: Ingenuity-ն կարմիր մոլորակի մակերևույթից վեր է բարձրացել շուրջ 3 մետր և օդում մնացել 30 վայրկյան, ինչից հետո հաջողությամբ վայրէջք է կատարել: Ուղղաթիռը Երկիր է փոխանցել իր տեսախցիկով արված լուսանկարներն, ինչպես նաև տվյալներ Perseverance մարսագնացից, որի հետ էլ նա «ժամանել է» Մարս:

Մարսագնացով բեռնված հրթիռը թողարկվել է 2020 թվականի հուլիսին Կանավերալ հրվանդանի տիեզերական կենտրոնից: 2021-ի փետրվարին ամերիկյան մարսագնացը վայրէջք է կատարել Մարսի վրա Էզերո խառնարանում: Ավելի վաղ արբանյակային լուսանկարների շնորհիվ այդ տարածքում հայտնաբերվել էր գետի դելտա, որը թափվել է մեծ լիճ: Գիտնականները կարծում են, որ խառնարանում կարող են պահպանված լինել կյանքի հետքեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր