ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունն աջակցել է կանցլերի պաշտոնում Լաշետի թեկնածությանը
11:08, 20.04.2021 | mamul.am
3406 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս տարի կավարտի իր պաշտոնավարումը։ Սեպտեմբերի 26-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնցում երկրի կանցլերի պաշտոնի համար Անգելա Մերկելն իր թեկնածությունը չի առաջադրի։

Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության վարչությունը ձայների մեծամասնությամբ սատարել է կուսակցության նախագահ Արմին Լաշեթին՝ որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու: Այս մասին տեղեկացնում է Die Welt-ը:

31 անդամ քվեարկել է Լաշետի օգտին: 9 ձայն է տրվել Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Մարկուս Զյոդերին:

ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի կանցլերի պաշտոնի 2 թեկնածուի հետ կապված իրավիճակն առաջացել է, երբ մարտի 11-ին և՛ Լասկետը, և՛ Զյոդերը հայտարարել են, որ պատրաստ են Բունդեսթագի ընտրություններում պայքարել ընտրական ցուցակում առաջին տեղը զբաղեցնելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր