ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում, Լեռնային Ղարաբաղում ավելի քան տագնապալի է». Մերկել
15:52, 20.04.2021 | mamul.am
6741 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ իրեն անհանգստացնում է իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում, Ղրիմում և այլ շրջաններում, հայտնում է ТАСС-ը: «Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում և, իհարկե, Սիրիայում և Լիբիայում ավելի քան տագնապալի է»,- ասել է կանցլերը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում: «Այնտեղ ամենուր մենք տեսնում ենք՝ ինչպես են ճնշվում հիմնարար իրավունքները: Եթե մենք թույլ տանք, որ դա արվի և նայենք կողքից, ապա կհաշտվենք նրա հետ, որ եվրոպական նախագիծը հայտնվի հարցականի տակ»,- նշել է նա՝ հավելելով, որ ՄԻԵԴ որոշումներն իրականացվում են կամ դանդաղ կամ ընդհանրապես չեն կատարվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր