ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր 101 տարի անց». Ալիևը շարունակում է սպառնալ
22:36, 20.04.2021 | mamul.am
19426 | 0

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջովին համապատասխանում է մեր ազգային, պատմական ու ապագա հետաքրքրություններին: Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, անկախ նրանից՝ դա ուզում է Հայաստանը, թե ոչ»,- ելույթ ունենալով Ադրբեջանական հեռուստաընկերության եթերում՝ ասել է Իլհամ Ալիևը:

«Եթե Հայաստանը ուզենա, ապա դա կարելի է անել հեշտությամբ, իսկ եթե չուզենա, մենք դա կենանք ուժով: Ես ասում էի մինչև պատերազմն ու դրա ընթացքում, որ նրանք պետք է ռադ լինեն մեր հողերից իրենց կամքով, թե չէ մենք նրանց դուրս կանենք: Այդպես էլ եղավ: Նույնը տեղի կունենա և Զանգեզուրի միջանցքի պարագայում: Մեր գլխավոր մրցակիցը ժամանակն է: Որովհետև երկաթգծի կառուցումը, մայրուղու կառուցումը ժամանակ են պահանջում: Ուստի բոլոր ուժերը կենտրոնացել են այս նախագծի իրագործման համար: Այսպիսով, ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր 101 տարի անց»,- սպառնում է Ալիևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր