ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ՀՀԿ-ից «Հայրենիք». Վանեցյանի Արմավիրի նախընտրական շտաբը ղեկավարելու է նախկին քաղաքապետը․ «Ժամանակ»
09:52, 21.04.2021 | mamul.am
28039 | 0

«Ժամանակ» թերթը գրում է․ «Արթուր Վանեցյանի կողմից ղեկավարվող «Հայրենիք» կուսակցության Արմավիրի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վերջինս Արմավիրի քաղաքապետ է եղել 2004-2018 թվականներին: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Խլղաթյանը հրաժարական է տվել քաղաքապետի պաշտոնից: Խլղաթյանը մինչև հեղափոխությունը ՀՀԿ անդամ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր