ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կորոնավիրուսով վարակման 1033 և մահվան 25 նոր դեպք
11:04, 21.04.2021 | mamul.am
2048 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 210518 դեպք, որոնցից 190271-ը՝ առողջացած, 3944-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 946642 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4641 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1033 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 987 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր