ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանն ընտրատեղամաս չէ, որ Նիկոլի հաշվարկով ընտրություններ անցկացվեն». Գեղամ Նազարյան
13:56, 21.04.2021 | mamul.am
2061 | 0

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մեղրիում նիկոլին դիմավորեցին բողոքի գործողություններով՝ «նիկո՛լ, թուրք» և «նիկո՛լ, դավաճան» չընդհատվող վանկարկումներով Պարտության խորհրդանիշը Մեղրիում քայլում է, տեղաշարժվում է անվտանգության ուժերի օգնությամբ, գողեգող, գողի, ավազակի նման։

Սյունեցիները պայքարում են Հայաստանի ներկայի և ապագայի համար։ Եվ հիմա, եթե Երևանում քաղաքական ուժերը չկազմակերպեն բողոքի հուժկու գործողություններ, ապա դա կնշանակի, որ առաջնորդվում են նիկոլի օրակարգով և նրա խաղի կանոններով։ Եթե Երևանը չդառնա Սյունիքի պաշտպանության թիկունք, եթե քաղաքական ուժերը մարդկանց չհանեն փողոց, նշանակում է նրանց ևս, նիկոլի հետ միաժամանակ, ասելու ենք՝ ցտեսություն։ Հայաստանն ընտրատեղամաս չէ, որ նիկոլի հաշվարկով ընտրություններ անցկացվեն։ Հայաստանը մեր հայրենիքն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր