Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.37, EUR 635.31, RUB 7.06, GBP 735.97
+15 °C, +5 °C ... +18 °C Վաղը`+25 °C
«Ինչո՞ւ նույն քաղաքական «դուխով» ռուսներից չեք պահանջում գերիների հարցի լուծումը». Մ. Իսրայելյան
17:36, 21.04.2021

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիրը գիտեք որն է, որ գերիների հարցով մերոնք բոլոր «դուխով» պահանջները ուղղում են Եվրոպական կառույցներին։ Նրանցից են օգնություն պահանջում, նրանց վրա են մատ թափ տալիս՝ թե ինչու չեք լուծում հարցը։ Եվրոպան ոնց պատերազմի ժամանակ, այդպես էլ հիմա է էշի ականջում քնած է, իրենք բան ասող լինեին պատերազմի օրերին կբռնեին ռուսի ու թուրքի թաթերը։ Ստեղ հարցն էն է, թե ինչու նույն քաղաքական «դուխով» ռուսներից չեք պահանջում գերիների հարցի լուծումը, ինչո՞ւ ռուսների վրա մատ թափ չեք տալիս, քա՞նի ռուս պաշտոնյա ու օրենսդիր է խոսել գերիների անհապաղ վերադարձի մասին։ Իրենք են եղել պատերազմի ու ստորագրված համաձայնագրի քավորը։ Նախ իրենցից պտի պահանջվի։ Թե չէ եվրոպացիներին ինչ, ամբողջ Եվրոպան է դարձել թուրքի գերի»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր