ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված
12:35, 21.04.2021 | mamul.am
2562 | 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնող»-ի դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր