ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Առաջ մեկը թռներ պետական ավտոյի բամպերին, սեռական քֆրտեր, 10 րոպեում կտային կսպանեին». Լ. Բարսեղյան
14:16, 21.04.2021 | mamul.am
5685 | 0

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջ մեկը թռներ պետական ավտոյի բամպերին, կանգնեցներ պետական ավտոշարասյունը, հրապարակավ սեռական քֆրտեր պետական պաշտոնյային, 10 րոպեում կտային կսպանեին, 10 չէ, 3 րոպեում՝ զուգարանում, կամ կփակեին մի 10-15 տարով: Քրեական օրենսգրքում մի փունջ հոդված կա էս գործողությունների համար: Ոչ մի քրեական գործ էլ չի հարուցվելու Ագարակի այլանդակության համար:
Ընդդիմությունը, մեղա այդ բառի համար, ասենք՝ իշխանությանը դեմ ելածները՝ անկախ դրդապատճառներից, երբեք այսպես արտոնյալ, հարուստ ու անպատիժ չեն եղել Հայաստանում: Չքնաղ երկիր, հրաշք աննման»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր