ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 70 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ»
14:28, 21.04.2021 | mamul.am
4982 | 0

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Վաղ առավոտյան Բաղրամյան 70 հասցեի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգի են ժամանել նշված տարածքում որպես սեփականատեր հանդես եկողի ներկայացուցիչները, ոստիկանության Արաբկիրի բաժնի, ինչպես նաև մեծ թվով «Կարմիր բերետների» ուղեկցությամբ, որպեսզի շարունակեին, ըստ իրենց հայտարարության, սեփականության իրավունքով իրենց պատկանող հատվածում ծառերի հեռացման աշխատանքները, տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Բնակիչները դարձյալ ընդվզեցին և չէին թողնում, որպեսզի նրանք իրենց աշխատանքներն իրականացնեն։ Իրավիճակը լարված էր, սակայն վերջին պահին բնակիչները և սեփականատիրոջ լիազոր ներկայացուցիչը բանակցությունների արդյունքում եկան հայտարարի, որ մինչև երեքշաբթի ոչ մի գործողություն չի արվելու, մինչև բնակիչները պատասխան կստանան իրենց շահերը պաշտպանող փաստաբան Միհրան Պողոսյանի հայցադիմումից, ով դիմել էր դատարան, որպեսզի կասեցնեն ծառերի համատարած սպանդը նշված հատվածում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր