ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Այդ վրեժը փորձելու է լուծել սյունեցիների հողը նվիրաբերելով». Հայկ Մարտիրոսյան
15:48, 21.04.2021 | mamul.am
2854 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանի հետ կապված մեր ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ մարդիկ չեն հասկանում, որ իրենց հայհոյանքը, թուքումուրն ու անեծքը ոչինչ են նրա համար:

Նրա ուժն ու այլևս գրեթե անպարտելիությունը հենց դրանում է` մարդկանց, հասարակության, ժողովրդի և ազգի, նաև՝ թշնամու առաջնորդի կողմից իրեն ուղղված ստորացուցիչ խոսքերի ու հայհոյանքների կատարյալ անտեսման կարողության մեջ:

Մարդն իրոք ամենևին չի նեղվում, չի ճնշվում, չի մտահոգվում և չի ազդվում ոչ մի նման բանից: Չի ազդվում, որովհետև չունի նման հատկություն: Բնությունից զուրկ է բարոյական որևէ արգելակից, չափանիշից, սկզբունքից:

Կատարյալ սոցիոպաթ է ու հիմա այլևս նաև պսիխոպաթի ախտանիշներ է ի հայտ բերում:

Սոցիոպաթ-պսիխոփաթներին ամոթանքով և հայհոյանքով չես կասեցնի: Կլսեն այդ հայհոյանքը, մտքում նշում կանեն, հետո վրեժխնդիր կլինեն: Տվյալ պարագայում վստահ եմ, որ պատվեր կատարելու մղմանը հիմա ավելացավ նաև հստակ վրեժ լուծելու մղումը: Եվ այդ վրեժը փորձելու է լուծել` իրեն հայհոյող և իր վրա թքող սյունեցիների հողը սյունեցիների թշնամի իր բարեկամներին նվիրաբերելով:

Սոցիոպաթ-պսիխոպաթներին այդպես` հայհոյանքներով չեն կանգնեցնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր