ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Վիճաբանություն՝ Նիկոլ Փաշինյանի աջակցի և զոհվածի մոր միջև
14:52, 21.04.2021 | mamul.am
5240 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանի մարզպետարանում է։ Այստեղ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որոնց մի մասը մեղադրում է վարչապետին դավաճանության մեջ, իսկ մյուս մասը աջակցում նրան՝ նշելով, որ նա մեղավոր չէ։

Քիչ առաջ զոհված զինծառայողի մայրը վիճեց վարչապետի աջակիցներից մեկի հետ։ Նա ասաց, որ իր որդին երկու ամսվա զինծառայող է եղել, երբ զոհվել է։

«Ի՞նչ գործ ուներ նա դիրքերում․․․ Դե տվեք, Կապանն էլ տվեք, Մեղրին էլ տվեք․․․»,- զայրացած ասաց կինը։

Նա հավաքվածներին ասաց, որ թույլ չպիտի տային վարչապետին մտնել մարզպետարան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր