ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ծրագիրը հստակ է՝ հետևողականորեն սեղմել օղակը Հայաստանի շուրջ». Տ. Սիմոնյան
15:16, 21.04.2021 | mamul.am
1656 | 0

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք֊ադրբեջանական ռազմաքաղաքական ծրագիրը հստակ է՝ հետևողականորեն սեղմել օղակը Հայաստանի շուրջ մինչև որպես վերջինիս՝ ինքնուրույն միավորի վերացումը։
Դա նրանք ծրագրում են անել՝ դանդաղ, չշտապելով, «քաղաքակիրթ» բառերով և պահանջներն ավելացնելով ամեն զիջումից հետո։
Արևելյան հարևանի փոքրիկ դիկտատորի հայտարարությունն՝ ուղղված «Զանգեզուր միջանցքի» բացմանը, ոչ այլ ինչ է, քան ՄԱԿ֊ի կանոնադրության 2րդ հոդվածում ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ համարվող տարածքային ամբողջականության, ուժի կիրառման սպառնալիքի արգելքի ակնհայտ, կոպիտ խախտում։
Միջազգային հանրությունը կարձագանքի, թե չի արձագանքի, մեր բարեկամներն ու գործընկերները կարձագանքեն, թե չեն արձագանքի՝ կախված է ոչ այնքան թուրք֊ադրբեջանական տանդեմի աշխարհաքաղաքական կարևորությամբ, հայկական գործոնի ոչ այնքան արժեքայնությամբ, որքան հայ ազգի և հայկական պետականության՝ ինքն իր արժանապատվությունը պաշտպանելու կամքից։
Հետևաբար, օր առաջ պետք է գիտակցենք, որ՝
ոչ ոք մեզ չի պաշտպանելու, բացի մեզնից,
ոչ ոք մեր իրավունքները չի պաշտպանելու, բացի մեզնից,
ոչ ոք մեր համար միջազգային իրավունքը չի օգտագործելու, բացի մեզնից...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր