ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Նիկո՛լ, հողատու», «Նիկո՛լ, վարչապետ»․ տարբեր վանկարկումներ Կապանում՝ մարզպետարանի մոտ
15:12, 21.04.2021 | mamul.am
2431 | 0

Կապանի մարզպետարանի մոտ հավաքված քաղաքացիների մասը շարունակում է վանկարկել «Նիկո՛լ, հողատու», մյուս մասը՝ «Նիկո՛լ, վարչապետ»։ Դեռևս հայտնի չէ, թե երբ դուրս կգա վարչապետը մարզպետարանից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքի մարզում է։ Վարչապետը եղել է Շուռնուխ գյուղում, այցելել բնակիչների տներ։ Այսօր Մեղրիում և Ագարակում սյունեցիները ակցիաներ էին կազմակերպել՝ ընդդեմ վարչապետի այցի, իսկ Քաջարանում նախապես քաղաքի մուտքը փակել էին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր