Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.09, EUR 630.68, RUB 7.05, GBP 726.75
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր. նրա արձանը պետք է հեռացվի». բողոքի ակցիա
16:30, 21.04.2021

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի գլխավորությամբ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան դիմաց՝ մերժելով Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը՝ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում:

«Մեր մայրաքաղաքում տեղադրվել է Աթա Թուրքի դաշնակից և Հայոց Ցեղասպանությունը մերժած Գանդիի արձանը: Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր։ Այս արձանը, որն այստեղ գտնվում է և տեղափոխվել է Հնդկաստանի Հանրապետության ջանքով և ծախսով, նույնպես կոտրված է և նորոգված տարբերակով: Այն պետք է հեռացվի»,- ասաց Ս. Աղեկյանը:

Ակցիայի մասնակցների խոսքով՝ Գանդիի արձանը պետք է տեղադրվեր ոստիկանության շենքի դիմաց. «Բոլորին հայտնի են Գանդիի՝ անկախության համար ոչ բռնի պայքարի մարտավարության երկու ձևերը՝ չհամագործակցություն և քաղաքացիական անհնազանդություն»,- ասացին նրանք:

Սոնա Աղեկյանը բաց նամակով դիմեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր. նրա արձանը պետք է հեռացվի». բողոքի ակցիա
«Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր. նրա արձանը պետք է հեռացվի». բողոքի ակցիա
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր