ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Փաշինյանը ԱԱԾ պետին և ոստիկանապետին հանձնարարեց պատասխանատվության կանչել Ագարակում և Մեղրիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին
17:56, 21.04.2021 | mamul.am
4016 | 0

Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրիում տեղի ունեցած միջադեպին. «Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում: Վստահ եմ, որ իրավապահ մարմինները շատ կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ փոքր խմբակն ուղղակի ստեղծի տպավորություն և անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում: Եվ ես ակնկալում եմ, որ կտրուկ և հատուկ միջոցներով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը՝ ԱԱԾ պետին և ոստիկանապետին տալով հանձնարարականներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր