Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.09, EUR 630.68, RUB 7.05, GBP 726.75
+21 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Եթե իրենք ասում են՝ Մեղրու միջանցք, մենք էլ ասում ենք՝ Նախիջևանի միջանցք»․ Նիկոլ Փաշինյան
18:00, 21.04.2021

«Մեղրիից ինչի՞ եք ճանապարհ տալիս, պարո՛ն Փաշինյան»,- այսօր սյունեցիներից մեկը հարցրեց վարչապետին։ «Ո՞վ է Մեղրիի անուն տվել։ Մեղրիի միջանցք չի լինելու, ոչ մի ճանապարհ էլ չենք բացելու»,- պատասխանեց վարչապետը:

«Եթե իրենք ասում են՝ Մեղրու միջանցք, մենք էլ ասում ենք՝ Նախիջևանի միջանցք»,- հավելեց նա։ «Երկաթուղին որ լինի, դա վա՞տ է»,- Փաշինյանը դիմեց սյունեցուն: «Դա չեմ ուզում, որովհետև մեզ էդքան օգուտ չի լինելու, ինքան իրանց»,- պատասխանեց սյունեցին։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր