ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով
19:08, 21.04.2021 | mamul.am
6112 | 0

Այսօր Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած Նիկոլ Փաշինյանի այցին զոգահեռ ընթանում էր նաև գորիսեցիների բողոքի ակցիան ընդդեմ Փաշինյանի:

Նա այցելեց Գորիսի զորամաս, որի տարածքում էլ հավաքվել էին ցուցարարները: Տեղում իրավիճակը հսկում էին մեծ թվով ոստիկանական ուժեր: Սյունեցիները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ եթե իսկապես Փաշինյանը կարծում է, որ վայելում է ժողովրդի վստահությունը, ապա Գորիս չպիտի գար ոստիկանների ուղեկցությամբ:

«24 տարի էս զորամասում եմ ծառայել, բայց էս ձևի խայտառակություն չեմ տեսել»,- ասաց գորիսեցիներից մեկը:

Նշենք, որ Փաշինյանը չմոտեցավ քաղաքացիներին, այլ զորամասից անմիջապես դուրս գալուց հետո, նստեց մեքենան և հեռացավ: Ցուցարարների մոտով Փաշինյանի ավտոշարասյան անցնելու ընթացքում սյունեցիները Փաշինյանին անվանեցին «դավաճան», «թուրք», հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ:

«Հենա՛, հեռանում ա, փախնում ա վերևով: Ժողովրդի վարչապետը չի փախնում իր ժողովրդից, ոնց ինքն ա անում: Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ»,- գոռում էին սյունեցիները՝ նրա հասցեին տեղալով հայհոյանքներ:

«Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր