ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Չասեք՝ չզգուշացրի. տաքերն ընկնեն, կինոները կսկսեն». Ալեն Ղևոնդյան
19:28, 21.04.2021 | mamul.am
4102 | 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի թեման պասերով ծախելու է թուրքերի վրա... Չասեք՝ չզգուշացրի։
Լեգիտիմ հիմքեր է ուզում ստեղծի, որ նախ` սյունեցիներին անվանի սեպարատիստ, հետո պրովոկացիա սարքեն, որ ռազմական գործողություններ սկսեն թուրքի կամ ադրբեջանցիների հետ, մեղադրի դրանում նախկիններին, սյունեցիներին, հետո իմիտացիոն դիմադրություն կբեմականացնեն։
Ի դեպ, այսօր ահագին մարդ` մեկ գլոբալ տերության ներկայացուցիչ, երկու ռեգիոնալ տերության շահերի պաշտպան գնացել էին՝ հասկանալու Սյունիքի դիմադրության ներուժը, ինչպես նաև հասկանալու՝ ռուսների հնարավոր քայլերի միջակայքը...
Ուկրաինայում եռում է վիճակը. տաքերն ընկնեն, կինոները կսկսեն...
Իրենց մոտ էլ, մեզ մոտ էլ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր