ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ադրբեջանում ունենք 120-ին մոտ հստակ ապացուցված գերիներ և մոտ 80-ին մոտ անուղղակի ապացույցերով դեպքեր»․ Ս. Սահակյան
20:24, 21.04.2021 | mamul.am
2262 | 0

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը «Ա1+»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք միջազգային հանրությանը հասել է այն ազդակը, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին իր մոտ պահում է ապօրինի, պատասխանել է. «Կարծում եմ՝ տեղեկատվական հարցը լուծված է, իհարկե, որոշ նրբությունների կարող են չտիրապետել և մարդասիրական աղետի բոլոր դրսևորումներին տեղյակ չլինել, բայց, առնվազն այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կա ռազմագերինի խնդիրը, որը միտումնավոր չի լուծվում և մարդասիրական հարցերը անտեսվում են Ադրբեջանի կողմից, սա հստակ է։ Դեռևս տեղեկացումը չի կարող գործողությունների մղել, անհրաժեշտ է հավելյալ դիվանագիտական, քաղաքական աշխատանք, որտեղ ձեռնարկվող գործողությունները կարող են առնչվել մեկ կամ մի քանի պետությունների շահերին։ Որպեսզի քաղաքական գործիչները հանուն հայերի իրավունքների պաշտպանության «վնասեն» Ադրբեջանի կամ նրան սատարող երկրների շահերը, պետք է իմաստավորեն իրենց գործելակերպը, որը կարող է բացառապես տեղի ունենալ քաղաքական և դիվանագիտական ակտիվ աշխատանքի արդյունքում»:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում քննող ռազմագերիների վերաբերյալ գործին՝ Սահակյանն ասել է. «Մենք կարողացել ենք հասնել նրան, որ ՄԻԵԴ-ի հետ միաժամանակ խնդրով զբաղվի նաև Նախարարների կոմիտեն, քանի որ Ադրբեջանը դատարանի հետ պատշաճ չի համագործակցում և չի պահպանում դատարանի կողմից սահմանված վերջնաժամկետները գերեվարված անձնաց առնչությամբ տեղեկություններ տրամադրելու մասով։ Իհարկե, դատարանը հարցը արդեն ծանուցել է Նախարարների կոմիտեին, բայց իր բնականոն դատական գործընթացները շարունակում է, կոմունիկացիաներ են լինում, նոր տեղեկատվության փոխանակում և այլն, այսինքն՝ իրավական գործընթացը շարունավում է, ինտենսիվ փուլում է, դրան զուգահեռ, մենք սպասում ենք՝ ինչպիսի նոր արդյունքներ կարձանագրվեն Նախարարների կոմիտեում, որտեղ պաշտոնապես ներկայացված է ՀՀ-ն Արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Պետք է տեսնենք՝ արդեն դատարանի գործողությունների հիման վրա ի՞նչ արդյուքներ կկարողանա ապահովել մեր դիվանագիտական կորպուսը»:

Հարցին, թե իր հաշվարկներով այս պահին Ադրբեջանում պահվող քանի՞ ռազմագերի և քաղաքացիական անձ կա, Սահակյանը պատասխանել է. «Մեր հաշվարկներով մենք ունենք 120-ին մոտ հստակ ապացուցված անձանց գերեվարման դեպքեր և մոտ 80-ին մոտ անուղղակի ապացույցներով դեպքեր։ 70-ից մի փոքր ավելին հաստատվել են Ադրբեջանի կողմից»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր