ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Քամին Երևանում մեքենաներ է վնասել
20:40, 21.04.2021 | mamul.am
3791 | 0

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Քրիստափորի փողոցում կիսակառույց շինության տախտակե ծածկերը պոկվել և վնասել են կայանված վիճակում գտնվող Nissan X-Trail և KIA Optima մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կոտրվել է նաև կահույքի սրահի դռան մեծ ապակին: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ով է փոխհատուցելու վարորդների և խանութի կրած վնասը, քաղաքացիները դեռ չգիտեն: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ և՛ Nissan X-Trail-ը, և՛ KIA Optima-ն մի քանի միլիոնի վնաս են կրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր