Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.09, EUR 630.68, RUB 7.05, GBP 726.75
+21 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարվել է մանդատից
21:10, 21.04.2021

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է Արարատ Միրզոյանի հայտարարությունում: Նարեկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր