ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին
22:00, 21.04.2021 | mamul.am
3988 | 0

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, գրում է Ermenihaber-ը:

Այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը/օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ որոշումներում և պարզ կերպով նկարագրված է: ՄԻԵԴ-ն էլ այս հարցի վերաբերյալ որոշումներ ունի: Կան նաև տարբեր երկրների ՍԴ-ների որոշումները»:
Նրա պնդմամբ՝ եթե ԱՄՆ-ը հարգում է միջազգային օրենքը, ապա իրենք չպետք է ամեն օր քնեն-արթնանան այս մասին մտածելով:

«Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից: Ի՜նչ է՝ ամեն գիշեր պետք է մեռնենք, կամ վախից դողդողանք (այդ մտածմունքից): Սա չեմ ասում այն իմաստով, թե «Ամերիկա, եղբա՛յր, ինչ ասում ես, ասա»: Սակայն մենք, որպես մի պետություն, որը գիտի իր պատմությունը, պետք է մեզ վրա վստահ լինենք: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է վատթարացնել մեր հարաբերությունները, ընտրությունն իրենցն է»,- ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր