ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հակառակորդը կրակել է Ստեփանակերտի, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ
22:36, 21.04.2021 | mamul.am
4662 | 0

Հակառակորդը կրակել է Ստեփանակերտի, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Այս մասին գրում է «Հետք»-ը։ Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը կրակել է երեկ՝ ապրիլի 20-ին՝ ժամը 15-ի սահմանում: Նույն ժամին կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ:

Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Տանտիրուհին՝ Կարինե Մունչյանը պատմել է, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է:
Երեխաները՝ Արմենն ու Աշոտը, այդ ժամանակ տանն են եղել: Վկայակոչելով հորը, Աշոտն ասել է, որ հակառակորդը կրակել է АК տեսակի ավտոմատից:

Կարինեի խոսքով` ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին, իրենց հետ տարել փամփուշտը:

Շոշի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը կայքին հայտնել է, որ երեկ` ապրիլի 20-ին, ժամը 15-ի սահմանում, Մխիթարաշեն ու Շոշ գյուղերի ուղղությամբ կրակոցներ են հնչել 15-20 րոպե տևողությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր