ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Մանրամասներ կորոնավիրուսով վարակված հղիի մահվան դեպքից
22:40, 21.04.2021 | mamul.am
9446 | 0

Ինչպես արդեն հայտնի է, երեկ կորոնավիրուսից Երևանում հղի կին է մահացել՝ 34-ամյա Անահիտ Խաչատրյանը: Ըստ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի, նրա կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ նա շատ ուշ է դիմել բժշկի: Անահիտն ուներ փոքր երեխա, հղի էր երկրորդով: «Հնարավոր չի պատկերացնել, որ իմ կորուստը ինչ-որ լուրերում ուղղակի վիճակագրություն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա քույրը՝ Աստղինե Խաչատրյանը: «Ցավս ոչ մի կերպ մեղմել հնարավոր չէ, անմարդկային զգացողություն է երեխայիդ կորցնելը։ Ընդամենը երկու ամիս անց բարի լուրի էինք սպասում։ Անահիտս իր երկրորդ բալիկին էր սպասում, որ ցավոք ծնվել չհասցրեց»,- գրել է որդեկորույս մայրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր