ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանին ուղղակի էշ-էշ տարան ու գցեցին էդ պրոբլեմի մեջ». Սյունիքի նախկին մարզպետ
22:56, 21.04.2021 | mamul.am
5254 | 0

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այժմ Սյունիքում մոտ 2000 ոստիկան կա կուտակված: Նրա խոսքով, թեպետ վարչապետ Փաշինյանը վերադարձել է Սյունիքից, բայց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը դեռ շարունակում է մնալ Սյունիքում և ունի ինչ-որ հատուկ նպատակ. «Նիկոլ Փաշինյանին էլեմենտար տարան ու գցեցին ծուղակը: Ես կարծում եմ, որ նրան էշ-էշ ուղղակի տարան ու գցեցին էդ պրոբլեմի մեջ: Ալեն Սիմոնյանն էդ վարչապետ կոչվածի հետ արագ տեմպերով փախել ա Սյունիքից: Մարզում այժմ կուտակված է 2000 ոստիկան, կարծում եմ առաջին ռեպրեսիոն ալիքն ուղղված է լինելու Մեղրիի և Ագարակի վրա»,- ասաց նախկին մարզպետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր