ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
53 օր գերության մեջ գտնված զինծառայողին Ռազմական ոստիկանությունը ձերբակալել է. նա չի ցանկանում ծառայել
00:44, 22.04.2021 | mamul.am
12884 | 0

Ադրբեջանում 53 օր գերության մեջ գտնված ու հայրենիք վերադարձած՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող Նարեկ Ներսիսյանը հայտնվել է խնդրի առաջ, գրում է «Ժողովուրդ»-ը: 2020 թվականի դեկտեմբերի 14-ին 44 զինվորների հետ միասին նա վերադարձել է Հայաստան և կրկին ետ ուղարկվել ծառայության:

Ապրիլի 15-ին 19-ամյա Նարեկ Ներսիսյանն ինքնակամ լքել է զորամասը և անձամբ գնացել պաշտպանության նախարարություն, որ նախարարությունն անձամբ իրեն պատասխան տա, թե ինչու են իրենց հետ այդպես վարվում. սակայն նախարարությունից նրան հետ են ուղարկում՝ ասելով, որ նախարարությունը նրա հարցերի պատասխանը չի կարող տալ: Այնուհետև Ռազմական ոստիկանությունը Նարեկ Ներսիսյանին ձերբակալել է՝ զորամասը ինքնակամ լքելու համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր