ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դավաճանին ընտրություններով չեն փոխում, նրան հանում են զոռով». Վազգեն Մանուկյան
01:10, 22.04.2021 | mamul.am
2712 | 0

«Ես կարծում եմ, նրա այցը ոչ թե նախընտրական էր, այլ կապված էր Սյունիքում փոփոխությունների հետ, որոնք նա դեռ չի հասցրել անել հօգուտ Ադրբեջանի»,- Կառավարական առանձնատան մոտ ակցիայի ժամանակ ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին։

«Պետք է անպայման քշել նրան։ Ես ասել եմ՝ եթե Արցախը գրավելը Ադրբեջանի համար հեղինակության հարց էր, ապա Սյունիքը նրա համար ռազմավարական խնդիր է։ Սյունիքը ավելի է հուզում մեր հարևաններին, Իրանին, Չինաստանին, քան Արցախի հարցը։ Նրա գրեթե 3 տարվա կառավարման մեջ ես որևիցե օգուտ չեմ տեսել, որ բերի Հայաստանին, այլ միայն Ադրբեջանին», - ասել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, թե «դավաճանին ընտրություններով չեն փոխում, նրան հանում են զոռով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր