ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ
12:32, 28.04.2021 | mamul.am
6254 | 0

Դիարբեքիրի դատախազությունը փաստաբանների ասոցիացիայի դեմ հետաքննություն է սկսել՝ վերջինիս՝ Հայոց ցեղասպանության մասին հրապարակած հայտարարության հետ կապված։

Ասոցիացիայի նախագահն ու անդամները մեղադրվում են «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական ինստիտուտներին և մարմիններին վիրավորելու մեջ»։
Փաստաբանների ասոցիացիայի նախագահ Նահիթ Էրենը Twitter-ի իր էջում հայտարարել է. «Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան մինչև վերջ պայքարում է բոլորի խոսքի ազատության համար և չի պատրաստվում սահմանափակել սեփական խոսքի ազատությունը՝ ճնշումների և հետաքննության պատճառով»․
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, փաստաբանների ասոցիացիան հայտարարություն էր հրապարակել, որում նշված է․ «Մենք կիսում ենք մեծ աղետի ցավը։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված հայերի տեղահանությունը սկիզբ դրեց մեր սոցիալական պատմության ամենացավոտ աղետներից մեկին։ Ահա թե ինչու ապրիլի 24-ը հայ ժողովրդի ամենամռայլ օրերից մեկն է»,- ասվում է տարածած հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր