ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղաքական ուժերը համարում էին դավաճանություն». ԱՀ նախագահ
12:55, 28.04.2021 | mamul.am
6782 | 0

«1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից և ունենալով առավելություն բանակցային գործընթացում ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ»,- այս մասին Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքը, նշելով, որ պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»:

Նախագահը ընդգծել է, որ հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էր Թուրքիան: Այսօր էլ թուրքական պաշտոնյաները հայտարարում են. «Ադրբեջանի հետ միասին մեզ հաջողվել է լուծել պատմական արդարությունը»: Միայն 7 հազար ահաբեկիչ վարձկան Սիրիայից մասնակցում էր արախյան երկրորդ պատերազմին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղաքական ուժերը համարում էին դավաճանություն». ԱՀ նախագահ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր