ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Բայդենը Թուքիային չի մեղադրել ցեղասպանության մեջ. Թուրքիան մեր ծայրահեղ կարևոր դաշնակիցն է». ԱՄՆ պետքարտուղար
00:07, 29.04.2021 | mamul.am
20807 | 0

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը գցել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին հինգշաբթի օրը արտասահմանյան լրագրողների հետ առցացն հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Ինչպես նշել է նախագահը, ոգեկոչման ձգտումը նպատակ ունի հարգելու (զոհերի) հիշատակը, այլ ոչ թե մեղադրելու: Եվ իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են գտնվել Օսմանյան կայսրության մայրամուտին կատարված իրադարձություները»,- ասել է Բլինքենը:

Ըստ նրա, Բայդենը շարադրել է իր՝ վաղուց ձևավորված հայացքները, երբ նրա անունից Սպիտակ տունը նախորդ հանգստյան օրերին տարածել է գրավոր հայտարարություն, որում ԱՄՆ-ի ներկա առաջնորդը ճանաչել է հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում: «Հարկ է, սակայն, նշել, որ (ապրիլի 23-ին) նախագահը դրական (հեռախոսա)զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպման հնարավորության: Կան բազմաթիվ հարցեր ու ոլորտներ, որոնց ուղղությամբ մենք սերտ համագործակցում ենք: Թուրքիան հանդիսանում է Նահանգների ծայրահեղ կարևոր դաշնակիցը ՆԱՏՕ-ում: Մենք գործում ենք ինչպես դաշնակիցներ բազմաթիվ ընդհանուր տարածաշրջանային ու գլոբալ հարցերում»,- նշել է Բլինքենը:

«Մենք կշարունակենք հաստատել կայուն երկկողմանի հարաբերություններ, որոնք կներառեն համագործակցության լայն ոլորտներ, որոնցում այժմ տարաձայնություններ ունենք: Եվ, ինչպես երկրների մեծամասնության, մեր միջև էլ որոշ անհամաձայնություններ կան»,- շեշտել է պետքարտուղարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր