ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը վախենում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մուտք գործեն հայկական մշակութային վայրեր». դեսպան
19:32, 29.04.2021 | mamul.am
7992 | 0

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույց է տվել Nouvelles d'Arménie պարբերականին: «․․․Հաշվի առնելով ստացված տեղեկատվությունները և ձեռնարկված տարբեր քայլերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրե Ազուլեն, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից և վերջիններիս համաձայնությունից հետո, 2020թ․ նոյեմբերի վերջին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջը, տարածաշրջանի մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով, հիմնվելով Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության 1954թ․ Կոնվենցիայի և դրա երկու Արձանագրությունների դրույթների վրա։ Հայաստանը դրական կերպով ընդունեց այս առաջարկը, որը հատկապես քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպման ժամանակ։․․․Ինչպես հասկանում եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությունը պետք է իրականացվեր շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ և համաձայնությամբ։․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր