ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Էս չե՞ք. իսկ դատախազությունը գործեր է կարում պատերազմի մասնակից մեր երիտասարդների վրա». Լիլիթ Գալստյան
15:44, 01.05.2021 | mamul.am
3793 | 0

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս չե՞ք․․․
Նիկոլի ստեղծած «օջախում և ընտանիքում» ծաղկում են հանցագործությունը, լկտիությունն ու ամենաթողությունը։ Այսպես լինում է, երբ իշխանության են գալիս պոպուլիստ դեմագոգները, այսպես լինում է, երբ իշխանությունը, բառիս բուն իմաստով, ձևավորվում է փողոցում, երբ իշխանության են գալիս կենսագրություն, փորձառություն, կրթություն ու արժեհամակարգ չունեցոց տգետ գոյանքներ, որոնք պետության շեմին մոտ գալու բարոյական իրավունք իսկ պիտի չունենային։
Այս գիշեր, քրեական խրոնիկայի լավագույն ավանդույթներով, Թոխմախի գերեզմանոցում հանդիպել և արյունոտ խրախճանք են կազմակերպել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, հպարտ ԻՔ-ական Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար մեկ այլ հպարտ ԻՔ-ական Դավիթ Կարապետյանը։ Մարտաֆիլմի բոլոր կանոններով․ վիրավորներ, արյուն, հանցանքի վայրում թողնված զենք․․․
Էս չե՞ք․․․ ու սրանց հանդուրժում եք։
Իմ վիրավոր երկիր, դու, մենք սրան արժանի չէինք։
Հ․Գ․ Իսկ հայրենի ոստիկանները բերման են ենթարկում, իսկ դատախազությունը գործեր է կարում պատերազմի մասնակից մեր երիտասարդների վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր