ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Գործող իշխանությունը հերթական գովազդային ներկայացումն էր կազմակերպել». Ավետիք Չալաբյան
22:24, 04.05.2021 | mamul.am
2095 | 0

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովում մինչև հիմա գործող իշխանությունը հերթական գովազդային ներկայացումն էր կազմակերպել, մինչ այդ համացանցում հայտնվեցին Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածնի տաճարի գլխատված կադրերը։

Կարելի է անվերջ ողբալ մեր գլխատված Սրբության, և բազմաթիվ այլ գերեվարված ու պղծած սրբավայրերի համար։ Փոխարենը, սակայն, պետք է պարզապես հիշել, որ սա պատերազմում կրած պարտության ցավալի և անխուսափելի արդյունքն է, և հաղթանակած թշնամին սրա վրա չի կանգնելու, եթե մենք շարունակենք մեր ներսում իրար ուտել և աշխարհից խաղաղություն մուրալ։

Եթե մեր հոգում պատիվ ու սրբություն կա, և մենք ցանկանում ենք վերականգնել մեր կորսված սրբավայրերը, քաղաքներն ու գյուղերը, մենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը, ի մի բերենք մեր ուժերը, համառ ու տքնաջան աշխատանքով շրջենք պարտության այս ցավալի էջը, և պատրաստվենք մեր նոր հաղթանակներին։ Սուրբ Աստվածածնի տաճարը մեզ է սպասում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր