ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ղազանչեցոցի գմբեթը քանդվում է՝ հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում վերացնելու նպատակով»․ Վլադիմիր Վարդանյան
12:00, 04.05.2021 | mamul.am
2060 | 0

«Ես չեմ կարող չանդրադառնալ այն շարունակական բարբարոսությանը, որ տեղի է ունենում Ադրբեջանում՝ Արցախի օկուպացված տարածքներում՝ մասնավորապես Շուշիում՝ մասնավորապես այդ շինարարական և վերանորոգման աշխատանքների շրջանակներում ՝ մասնավորապես Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելուն և 1992 թվականի վիճակին վերադարձնելուն»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Սա արվում է մի շարք հստակ պատճառներով՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում, ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտը, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից, և ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևիցե էթնիկ հայի ներկայություն այդ տարածաշրջանում»,- հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր